Հասարակություն 

Երանոս գյուղում տուն է այրվել

analitik.am

 

Ապրիլի 7-ին, ժամը 15:43-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երանոս գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երանոս գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:18-ին, մարվել՝ 16:25-ին: Այրվել են հյուրասենյակը (մոտ 40 քմ)՝ գույքով, տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 50 քմ) և տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր:

Նույն շարքից