Հասարակություն 

Արցախցի Տիգրանը տուն է վերադարձել կյանքի 26-րդ օրը

analitik.am

Արցախցի Տիգրանը, ով ծնվել է 1250 գրամ քաշով, այսօր դուրս է գրվել և մայրիկի հետ տուն վերադարձել։ Այս մասին տեղեկանում ենք «Շենգավիթ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջից։

« #մեր_անհաս_նորածինները
1730 գրամ կշռող երջանկությունը 🤱👶

Լուսանկարի հերոսը արցախցի Տիգրանն է։ Ծնվել է 15.03.2021թ. 1250 գրամ քաշով՝ 30-31 շաբաթական ժամկետում, գեստացիայով, կեսարյան հատման ճանապարհով։ Կեսարյան հատումն իրականացրել է մանկաբարձ-գինեկոլոգ Լուսինե Թումանյանը, ով ի դեպ նույնպես արցախցի է , իսկ նեոնատոլոգ Նազելի Սանոսյանի պրոֆեսիոնալիզմի շնորհիվ Տիգրանն այսօր տուն է վերդառնում։
Նորածնային ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունքում նորածինը ստացել է լիարժեք բուժում, գտնվել է խնամքի և հսկողության 2րդ էտապի պայմաններում։

 

Դուրս է գրվել կյանքի 26րդ օրը՝ 1730 գրամ քաշով, բավարար վիճակում։
Տիգրանի մայրը՝ Լիլիթ Գևորգյանը շնորհակալ և երախտապարտ է հոգատար բուժանձնակազմին, Տիգրանի երկու բժշկուհիներին իր 1730 գրամ կշռող երջանկության համար»։

 

Նույն շարքից