Քաղաքականություն 

Վլադիմիր Պոզները՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույցի համար 200 հազար դոլար վերցնելու վերաբերյալ խոսակցությունների մասին

analitik.am

 

Անհնար է գումարի դիմաց մասնակցել Վլադիմիր Պոզների ծրագրին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասել է Պոզները՝ մեկնաբանելով հայկական ԶԼՄ-ներում տարածված լուրերը, թե նա 200 հազար դոլար է ստացել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույց կազմակերպելու համար։

«Ինձ համար նույնիսկ ծիծաղելի է մեկնաբանել դա։ Ես ուրախ կլինեի, եթե նա ինձ վճարեր, բայց, ցավոք, եթե ինչ-որ մեկին էլ վճարել է, ապա ոչ ինձ։ Անհնար է գումար վճարելով իմ հաղորդմանը մասնակցել։ Դա իմ ծրագիրն է, ես դա անում եմ, իսկ Առաջին ալիքը գնում է ինձանից»,- ասել է  Պոզները Սանկտ Պետերբուրգի «Մշակույթների երկխոսություն» XV միջազգային մեդիա-ֆորումի կուլիսներում։

Հեղինակային ծրագրին մասնակցելու համար հաղորդավարի հրավեր է անհրաժեշտ։ Քոչարյանի անձը, Պոզների խոսքով, իր համար հետաքրքիր է։

«Իմիջիայլոց, ես հաճույքով հարցազրույց կվերցնեի նաև Հայաստանի ներկայիս վարչապետից, բայց...», - նշել է լրագրողը:

 

Նույն շարքից