Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Մենք մինչ օրս գրանցել ենք կորոնավիրուսի մոտ 600 կրկնավարակի փաստ. նախարար

analitik.am

 

Մենք մինչ օրս գրանցել ենք մոտ 600 կրկնավարակի փաստ: Սա շատ կարևոր արձանագրում է, որ, այո, կրկնավարակը տեղ ունի այս հիվանդության պարագայում: Մեր մասնագիտական կառույցը որոշակի հետազոտություն է իրականացրել՝ ավելի մանրամասն հետազոտելու, թե այս կրկնակի դրական թեստերի ետևում ինչ պատկեր ունենք՝ ինչ ժամանակի մեջ են արվել թեստավորումները: 90 օրից ավել պետք է լինի, որպեսզի մենք արձանագրենք կրկնավարակ: Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանը:

Ավանեսյանը նշեց, որ նաև հետևում են միջազգային թվերին, այս պահին աշխարհում մոտ 20 հազար կրկնավարակ է գրանցվել. «Ուրախալի է, որ այս թիվը շատ մեծ չէ, սակայն դեռ վաղ է որոշակի եզրակացություններ անելու համար»:

Նույն շարքից