Հասարակություն Ռազմական 

Հայտնի է՝ ով էր Կոտայքի մարզում 6 զինծառայողի վրաերթի ենթարկել ու դեպքի վայրից փախուստի դիմել. Shamshyan.com

analitik.am

Այսօր՝ ապրիլի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի պետ Գառնիկ Մաթևոսյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սոս Սեդրակյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Միքայելյանի նկատմամբ՝ որպես խափանման միջոց, երկամսյա կալանքի որոշում կայացնի: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Դատարանի նախագահ Հովհաննես Ավագյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է Ս. Սեդրակյանի միջնորդությունը և Կ. Միքայելյանը, ով մեղադրվում է ապրիլի 15-ին ոչ սթափ վիճակում Mercedes մակնիշի ավտոմեքենայով Արամուս գյուղում ՀՀ ՊՆ N զորամասի 6 զինծառայողների վրաերթի ենթարկելու ու փախուստի դիմելու մեջ, կալանավորվեց և տեղափոխվեց ՀՀ Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Նույն շարքից