Միջազգային Քաղաքականություն 

ԵՄ-ն պետք է պահպանի երկխոսությունը Ռուսաստանի հետ․ Մերկել

analitik.am

 

ԵԽԽՎ-ում ելույթի ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ, չնայած առկա տարաձայնություններին, ԵՄ-ն պետք է պահպանի երկխոսությունը Ռուսաստանի հետ:

«Ընդհանուր առմամբ, մենք շատ հակասություններ ունենք Ռուսաստանի հետ, որոնք, ցավոք, բարդացնում են մեր հարաբերությունները: Բայց ես մնում եմ այն ​​մարդը, ով միշտ ասել է. Մենք պետք է խոսենք միմյանց հետ»,-ասել է նա՝ ավելացնելով, որ ԵՄ երկրները «պետք է մնան երկխոսության մեջ» Մոսկվայի հետ:

Ըստ քաղաքական գործչի, Բեռլինը ցանկություն ունի շարունակել առևտուրը Ռուսաստանի Դաշնության հետ, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում: Չնայած ԵՄ այլ երկրների կարծիքի՝ Գերմանիան որոշում է կայացրել ի օգուտ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարության ավարտին, հավելել է Մերկելը:

 

Նույն շարքից