Բարի օր Քաղաքականություն 

Փորձեք լինել այս աղջիկների պես. Նարեկ Մալյան

analitik.am

 

Ալեքսանդրա Հարությունյանը թավշյա Հայաստանում ձերբակալված առաջին աղջիկն է, Աննա Հակոբյանն այդ առումով ռեկորդակիր է՝ նրան մեկ օրվա ընթացքում երկու անգամ են ձերբակալել, ապրիլի 7-ին ձերբակալեցին ոչ միայն Հերմինե Գրիգորյանին այլ նաև նրա մայրիկին՝ բժշկուհի Գայանե Գրիգորյանին, Անի Հովհաննիսյանն ապշելու ուժ գտավ իր մեջ, որ մի կողմ թողնելով նախկին իշխանությունների հետ իր (ըստ իս անհաղթահարելի) տարաձայնությունները 2018 թվականի ապրիլից պայքարի առաջնագծում է:

Այս աղջիկներից որևէ մեկը երբեք չի հայտարարել, որ ինքը Ալիսան է, այս աղջիկներից որևէ մեկը իր ձերբակալությունով երբեք չի փորձել հերոսանալ...

Գիտե՞ք ինչու:

Որովհետև նրանք չեն պայքարում ընտրական ցուցակներում հայտնվելու համար, որովհետև նրանք խնդիր չունեն իրենց թիմի ներսում աչոկ հավաքելու:

Փորձեք լինել այս աղջիկների պես:

Նարեկ Մալյան

 

Նույն շարքից