Քաղաքականություն 

Ռուսաստանից պատասխանել են Իլհամ Ալիևին

analitik.am

 

Ռուսաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի հարցմանը՝ հայտնելով, որ Արցախում Իսկանդերի բալիստիկ հրթիռներ չեն կիրառվել: Այս մասին հայտարարել է թշնամական երկրի ղեկավար Իլհամ Ալիևը՝ հավելելով, թե Բաքվում հույս ունեն, որ հարցի մեջ պարզություն կմտցվի:

Ալիևը հայտարարել է, թե հայկական կողմը լռում է, երբ հարցնում ես՝ օգտագործվել է արդյո՞ք «Իսկանդեր-Մ»՝ նշելով, որ իրենք լավ գիտեն, թե երբ է արձակվել հրթիռը, իրենք շատ բան գիտեն:

Թշնամական երկրի ղեկավարը հավելել է, որ Բաքուն ամբողջական պատասխան է սպասում Մոսկվայից, քանի որ, նրա խոսքերով, այդ համակարգը կամ Հայաստանին փոխանցվել է կամ անօրինական կերպով դուրս է բերվել Ռուսաստանից:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից