Հասարակություն 

Ինչպես կարող է ծննդյան ամսաթիվը կապ ունենալ հիվանդությունների հետ․ պարզաբանում է բժիշկը

analitik.am

 

Ռուսաստանցի բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը հայտարարել է, որ ծննդյան ամսաթիվը կարող է ազդել մարդու առողջության վրա: «Ռոսիա -1» հեռուստաալիքի եթերում բժիշկը հղում է արել ԱՄՆ Կոլումբիայի համալսարանի տվյալներին, որոնցում կատարվել է համապատասխան ուսումնասիրություն՝ ավելի քան 1,5 միլիոն մարդու մասնակցությամբ:

Ինչպես նշել է Մյասնիկովը, պարզվել է, որ հունվարին ծնվածներն ավելի հաճախ ունենում են հիպերտոնիա (արյան բարձր ճնշում) և կարդիոմիոպաթիա (սրտամկանն ախտահարող հիվանդություն), փետրվարին ՝ շնչառական համակարգի հետ կապված խնդիրներ, մարտին ՝ ավելի հաճախ միտրալ փականի անբավարարություն և առիթմիա:

Ապրիլին ծնվածներն ավելի հավանական է, որ ունենան ստենոկարդիա (կրծքային հեղձուկ. սրտի իշեմիկ հիվանդության առավել տարածված ձևն է), մինչդեռ մայիս ամսվա ծնվածների շրջանում նկատվել է ցածր քաշ ծնվելուց հետո: Պարզվել է, որ հունիսին ծնվածները սրտամկանի ինֆարկտի նախահակում ունեն, հուլիսին ծնվածները՝ հիպերտոնիա և միզուղիների հիվանդություններ, իսկ օգոստոսին՝ ասթմա:

Սեպտեմբերին ծնվածների թույլ կետը ստամոքս-աղիքային տրակտն է, որի հիվանդությունների պատճառով նրանք հաճախ ունենում են սրտխառնոց և փսխում: Սուր շնչառական վարակներ, սուր շնչառական վիրուսային վարակներ և սեռավարակներ ունենում են հոկտեմբերին ծնվածները: Իշեմիկ սրտի հիվանդությունը, առիթմիան և թոքերի քաղցկեղը նոյեմբերին ծնվածների խնդիրներն են: Իսկ տարվա վերջին ամսում ծնված մարդիկ ավելի շուտ տառապում են կապտուկներից ու վնասվածքներից: Մյասնիկովը կարծում է, որ այդ նախատրամադրվածությունները կապված չեն մարդու գենետիկայի հետ․ «Սա վիճակագրական փաստ է»,-ասել է բժիշկը:

 

Նույն շարքից