Միջազգային 

Քրգործերի թիվը հասել է 9000-ի․ Թուրքիայի նախագահին վիրավորելը հանցանք է համարվում

analitik.am

 

Թուրքիայում աճում է նախագահին «վիրավորելու» մեղադրանքով քրեական գործերի թիվը, հաղորդում է Kronos 34-ը:

Նման մեղադրանքով քրեական գործերի թիվը հասել է 9000-ի 9 տարում՝ Ռեջեփ Էրդողանի՝ իշխանության գալու պահից:

Դատախազությունը մեղադրանք է առաջադրել 4 անձի նկատմամբ 2010 թվականին նախագահին վիրավորելու համար, սակայն 2019-ին այդ թիվն աճել է մինչեւ 36 066: Նախագահին վիրավորելը հանցանք է համարվում՝ համաձայն Թուրքիայի քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի: 2012-ին ամենից քիչ թվով գործ է հարուցվել, պիկին հասել է 2016-ին, երբ Թուրքիայում  ռազմական հեղաշրջման փորձ կատարվեց, այդ ժամանակ քրեական գործերի թիվը հասել է 38 254-ի:

Ավելի վաղ այս տարի Թուրքիայի կառավարությունն արգելել է ուսանողներին, որոնք վիրավորել են Էրդողանին, գտնվել պետական հանրակացարաններում:

Նույն շարքից