Հասարակություն 

Իտալիայում որոշել են օրենքով պայքարել վատ պաղպաղակի դեմ

analitik.am

 

Իտալիայում որոշել են օրենքով պայքարել անբարեխիղճ պաղպաղակ վաճառողների դեմ, ովքեր օդի միջոցով կարողանում են քաղցրավենիքին ավելի փքված տեսք տալ: Այս մասին գրում է The Sidney Morning Herald-ը:

Օրենսդիրները մտածում են անբարեխիղճ վաճառողների նկատմամբ մինչև 10 հազար եվրոյի տուգանք սահմանելու մասին:

Քննարկվող նախագիծն արդեն առաջացրել է պաղպաղակ վաճառողների զայրույթը: Նրանց խոսքերով, նման կերպով օդի օգտագործումը ոչ միշտ է վկայում ոչ պրոֆեսիոնալիզմի մասին:

Նախագծում այլ պահանջներ ևս կան պաղպաղակի մասով:

 

Նույն շարքից