Միջազգային Քաղաքականություն 

Պատմության որ դասագրքերն է քննադատել Պուտինը

analitik.am

 

Պատմության դասագրքերը, որոնք քննադատել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովին ուղղված ուղերձի հայտարարության ժամանակ, գրվել են դեռևս 90-ականներին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավարի օգնական Վլադիմիր Մեդինսկին՝ կարծիք հայտնելով, որ Ռուսաստանում կրթական գործընթացն անհրաժեշտ է էլ ավելի բարելավել:

«Այժմ մշակվել է պատմամշակութային ստանդարտ: Նոր հրատարակություններ, որոնք հրատարակվում են այս պատմամշակութային ստանդարտի շրջանակներում, կա այն ամենը, ինչ հարկավոր է Ստալինգրադի ճակատամարտի հետ կապված»,-ասել է նա:

Նա նշանակալի է համարում այն, որ նախագահ Վլադիմիր Պուտինն ուշադրություն է հրավիրել դպրոցական դասագրքերի թերությունների վրա:

Հիշեցնենք, որ Դաշնային ժողովին ուղղված ուղերձի հայտարարության ժամանակ Պուտինն ասել է, որ որոշ ժամանակակից դպրոցական դասագրքեր բաց են թողնում Երկրորդ համաշխարհային պատերազմի այնպիսի իրադարձություն, ինչպիսին է Ստալինգրադի ճակատամարտը, դա զարմացնում է:

 

Նույն շարքից