Հասարակություն 

Ինչ է կատարվում Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում

analitik.am

 

Որոշ լրատվամիջոցներ հայտնում են, որ Օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում խոշոր հրդեհ է։ ԱԻՆ-ը տարհանում է ներսում գտնվող քաղաքացիներին։

ԱԻՆ պաշտոնական կայքում սրա մասին որևէ բան չկա: Դրա փոխարեն ներկայացնում ենք երեկվա հաղորդագրությունը: Ըստ երևույթին, խոսքը վերաբերում է հենց այս տակտիկական ուսումնավարժանքին:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

2021 թվականի ապրիլի 23-ին՝ ժամը 12:00-ին, «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ում ԱԻ նախարարության ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից կանցկացվի «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանք:

Ուսումնավարժանքի ընթացքում կաշխատի հրշեջ, շտապօգնության, կոմունալ-էներգետիկ ցանցի վթարավերականգնողական տեխնիկա:

Հարակից տարածքի բնակչությանը հորդորում ենք չանհանգստանալ»,-ասված է ԱԻՆ-ի հաղորդագրության մեջ:

 

Նույն շարքից