Իրավական 

Իգոր Խաչատուրովի փաստաբանը՝ հայտնի լուսանկարի մասին

analitik.am

 

ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտից Ոստիկանության Արաբկիրի բաժին բերման ենթարկված վստահորդներս տևական ժամանակ է ինչ ազատ են արձակվել։

Ի պատիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննիչների վերջիններս իրենց գործառույթներն իրականացրեցին բավականին արագ և արհեստավարժ` որևէ անհանգստություն չպատճառելով իմ երեք վստահորդներին։

Ինչ վերաբերում է ցանցում տարածված Իգոր Խաչատուրովի և ոստիկանության կապիտանի լուսանկարին, ապա նշեմ, որ աշխատասենյակում աշխատանքային մթնոլորտ էր, իսկ հաշվի առնելով ոստիկանություն բերման ենթարկված անձանց քանակը, ապա ոստիկանը կարող էր և ծխել (ինչն ի դեպ առաջարկել է նաև մեզ), սակայն աշխատանքային մթնոլորտն ու պրոֆեսիոնալիզմը դրանից որևէ կերպ չեն տուժել։

Փաստաբան Միհրան Պողոսյան

Նույն շարքից