Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչու հրաժարական տվեց Մեսրոպ Առաքելյանը. Լիլիթ Մակունցի պարզաբանումը

analitik.am

 

Այսօր լրագրողները Լիլիթ Մակունցից հետաքրքրվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանի հրաժարականի պատճառների ու խոսակցությունների մասին, որ նա հրաժարական է ներկայացրել կայանալիք ընտրությունների համար:

Մակունցը մասնավորապես հայտարարեց, որ ինքը նույնպես լսել է տեղեկությունները, ծանոթացել մամուլի հրապարակումներին. «Կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե հենց պարոն Առաքելյանը պարզաբանի, թե ինչու հրաժարական տվեց, ինչ է պատրաստվում անել»:

Նշենք, որ Առաքելյանն իր հրաժարականի պատճառների մասին չի հայտնել:

Analitik.am-ի հետ զրույցում այդ պատճառների մասին մեկնաբանություն չի տվել նաև նրա խոսնակ Զառա Մանուչարյանը:

Նույն շարքից