Տեսանյութեր Քաղաքականություն 

Վահե Հակոբյանն ամենահնարավոր սցենարն է համարում ընտրությունների չեղարկումը

analitik.am

 

Եվս մեկ անգամ փաստենք, որ սկզբունքային դատավորները հավատարիմ են մնում իրենց երդմանը: Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վահե Հակոբյանը՝ մեկնաբանելով Մենուա Հովսեփյանին ազատ արձակելը:

«Մենք հիմա անհամբեր սպասում ենք 18:30-ին կայանալիք դատական նիստին: Կարծում եմ, որ նա էլ նույն սկզբունքներին հավատարիմ կլինի, այս ապօրինի ձերբակալություններին վերջ կտրվի»,-ասաց նա:

Սույն ժամին տեղի կունենա Մեղրիի քաղաքապետի վերաբերյալ դատական նիստը:

Խոսելով դատախազության մոտ երեկ տեղի ունեցածի մասին՝ Հակոբյանը նշեց, թե չի կարծում, որ ոստիկանությունն է հրահրել այն. «Ոչ էլ կարծում եմ, որ ժողովուրդն էր եկել այդ տրամադրվածությամբ: Ուղղակի բաժակը լցված է: Մենք ի վերջո ուր ենք գնալու, գլորվում ենք անդունդը, մնացել է հասնենք հատակին, որտեղից վերադարձի ճանապարհ չի լինի»:

Մեկնաբանելով տեղեկությունները, թե Փաշինյանը քննարկումների մեջ է Գագիկ Ծառուկյանի հետ, որպեսզի ընտրությունները չեղարկվեն ու կոալիցիա կազմվի՝ Հակոբյանն ասաց, որ այդ սցենարն այսօրվա դրությամբ ամենահնարավորն է, քանի որ Նիկոլն ու իր թիմն ամեն ինչ կանեն ընտրությունները չեղարկելու համար. «Իրենք շատ լավ պատկերացնում են, որ չեն կարող ընտրություններում հաջողության հասնել, նույնիսկ եթե գնան վարչական լծակները կիրառելու ու կեղծիքների, ինչն անելու են»:

Նույն շարքից