Քաղաքականություն 

Հայաստանը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ ստեղծել հզոր բանակ. Արմեն Գրիգորյան

analitik.am

 

Հայկական կողմը հույս ունի Ռուսաստանի օգնությամբ կառուցել հզոր բանակ: Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ում խոսքերով, Երևանն արդեն ասել է, որ իր ԶՈւ-երում բարեփոխումներն իրականացվելու են Ռուսաստանի աջակցությամբ:

Գրիգորյանը նաև պատասխանել է հարցին՝ արդյո՞ք Հայաստանը պատրաստվում է ժամանակակից զենք ձեռք բերել. «Զինվելու մասին ասեմ, որ մենք գնելու ենք լավագույն զենքը, և դուք գիտեք, թե որ երկիրն է առաջատարն այդ հարցում:

Միևնույն ժամանակ մենք մտադիր ենք ակտիվորեն զարգացնել Հայաստանում ռազմաարդյունաբերական համալիրը»,-ասել է նա:

 

Նույն շարքից