Տեսանյութեր Քաղաքականություն 

Ավտովթարներից այսքան մահեր է եղել, Նիկոլ Փաշինյանը վաղն ասելու է՝ ես հո գայիշնիկ չեմ. Ռոբերտ Քոչարյան

analitik.am

 

5 հազար զոհ՝ պատերազմից, մոտ 5 հազար զոհ՝ համաճարակից: Անցած տարի ռեկորդային թվով զոհեր ենք ունեցել ավտովթարներից: Այս իշխանությունն ուղղակի մահ է բերում ամեն քայլափոխին: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպմանը հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը. «Պարզվում է, որ պատերազմում մոդերատոր են եղել, կորոնավիրուսի մասով ասելու են՝ հո մենք բժիշկ չենք: Բժիշկը կյանք է փրկում, ոչ թե պանդեմիայի դեմ պայքարում:

Պանդեմիայի դեմ պետությունն է պայքարում, պատերազմը միայն բանակը չի վարում, պետությունն է վարում իր ողջ ռեսուրսներով:

Հիմա վաղն ասելու է՝ այսքան ավտովթարներից մահեր է եղել, ես հո գայիի պետը չեմ, կամ գայիշնիկ չեմ: Բայց ՃՈ-ն պետական համակարգի մի մասն է: Եթե համակարգը չի աշխատում, բոլոր օղակները չեն աշխատում»:

Նույն շարքից