Քաղաքականություն 

Ինչու է Ալիևը վստահ, որ կստանա «Մեղրիի միջանցքը». Հրանտ Բագրատյանը խոսել է ադրբեջանա-ղազախական պայմանագրի մասին

analitik.am

 

Ադրբեջանը Ղազախստանում պատվիրել է AZ8A մակնիշի 40 էլեկտրաքարշ։ Այս գործարանը Ղազախստանում կառուցվել է Ալստոմի հետ համատեղ։ Պատվերն արդեն իրացված է 50%-ով։ Ուրեմն Բաքուն վստահ է. Մեղրու միջոցով կապը Նախիջևանի հետ անխուսափելի է։

Ի՞նչու է վստահ։

Պարզ է կա պայմանավորվածություն ՀՀ իշխանությունների հետ։

Բա ինչո՞ւ ՀՀ իշխանություններն այդ մասին հանրությանը տեղյակ չեն պահում։ Հիմա հասկանում եք՝ ինչու են ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրար հերթ չտալով Սյունիք այցելում։

Հերթական անգամ ժողովրդին սիրաշահելու և խաբելու խնդիր կա։

Հրանտ Բագրատյան

 

Նույն շարքից