Տեսանյութեր Քաղաքականություն 

Հրաչուհուն ապրիլի 25-ին, ժամը 12-ին հրավիրում եմ մարզասրահի բոքսի դահլիճ, որտեղից դուրս է գալու ծնկաչոք․ Հակոբյան

analitik.am

 

Հրաչուհուն ապրիլի 25-ին, ժամը 12-ին հրավիրում եմ Օրանժ մարզասրահի բոքսի դահլիճ, որտեղից դուրս է գալու ծնկաչոք։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Վահե Հակոբյանը՝ արձագանքելով Հրաչյա Հակոբյանի կողմից արված հայտարարությանը։

«Ես, ինքը, մեկ դատավոր, բոլորին էլ հրավիրում եմ լուսաբանեք, թող գա ու ապացուցի, որ ինքը Հրաչուհի չի, ինքն այնտեղից դուրս է գալու ծնկաչոք՝ բոքսի օրենքների շրջանակում, որ հետո չգնա այստեղ-այնտեղ լացի իր ազգականներին»,-ասաց Վահե Հակոբյանը:

Հիշեցնենք, որ երեկ սյունեցիներին ստորացնելով բերման ենթարկելու փաստը ողջունած պատգամավորին՝ Հրաչյա Հակոբյանին Սյունիքի նախկին մարզպետն ասել էր՝ եթե դուխը կհերիքի թող գա իր ներկայությամբ խոսի: Հրաչյա Հակոբյանն էլ 24 ժամ էր տվել նրան՝ տեղ ու ժամ ասելու համար:

Նույն շարքից