Բարի օր Իրավական 

Այս գիշեր մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա է տեղի ունեցել Երևանում. վիրավորներ կան. շրջանառվում է Երևանի երկու թաղապետի անուն

analitik.am

 

Այսօր՝ մայիսի 1-ին մարտաֆիլմ հիշեցնող ռազբորկա է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 00։20-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից Ոստիկանության Էրեբունու բաժին, ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 3 քաղաքացի, 1 հոգի էլ դանակահարված։

Ինչպես  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են ժամանել Երևանի ոստիկանապետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանը  և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը, ինչպես նաև ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Գրիշա Ամիրխանյանը։

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Ներսես Մխիթարյանը, բաժնի պետի տեղակալ Արտակ Մկրտչյանն ու  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գևորգ Բալդրյանը։

Ըստ տեղեկությունների վիրավորներին հիվանդանոց տեղափոխողների մեջ են եղել Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերը։

Ոստիկաները պարզել են դեպքի վայրը որտեղ հայտնաբերվել է ավտոմատ, ատրճանակ, կրակված պարկուճներ, արնանման հետքեր։

Նույն շարքից