Գլխավոր Հասարակություն Տեսանյութեր 

«ՎԵՏՕ»-ն շնորհակալագիր հանձնեց Տիգրան Աթանեսյանին

analitik.am

 

«ՎԵՏՕ» շարժումը մրցանակաբաշխություն է կազմակերպել՝ ամփոփելով իր 2-ամյա գործունեությունը և շնորհակալություն հայտնելու նրանց, ովքեր այս ընթացքում եղել են շարժման կողքը:

Առաջին շնորհակալագիրը հանձնվեց փաստաբան Տիգրան Աթանեսյանին: Շնորհակալագիրը հանձնվում է պետությունը զավթած օտարերկրյա գործակալական ցանցի դեմ պայքարում ներդրած բացառիկ ավանդի համար:

Շարժման ղեկավար Նարեկ Մալյանը նաև շնորհակալություն հայտնեց բոլոր իրավաբաններին, իրավապաշտպաններին, ովքեր շարժման անդամներին ցուցաբերել են փաստաբանական օգնություն:

Աթանեսյանին շնորհակալագիրը հանձնեց շարժման նախաձեռնող խմբի անդամ Անի Հովհաննիսյանը, ում խոսքերով, Աթանեսյանն այն փաստաբանն է, ում մասնագիտական փայլուն աշխատանքի պատճառով Նարեկ Մալյանը չի գրում իր հերթական գիրքը. «Աթանեսյանը խոչընդոտոմ է Մալյանի գրական գործունեությանը, միևնույն ժամանակ նպաստում, որ Մալյանը մեզ հետ միասին շարունակի պայքարել հանուն մեր հայրենիքի»:

Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ինքն ու Աթանեսյանը նաև համատեղ մեծ ծավալի աշխատանք են կատարում «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի կազմում:

Աթանեսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց «ՎԵՏՕ» շարժմանը մեծ հեղափոխություն անելու համար. «Դուք պատռել եք կեղծ իրավապաշտպանների, կեղծ մարդասերների դիմակները:

Պարզվեց, որ երկար տարիներ այդ դիմակների տակ եղել են մարդիկ, որոնց նպատակը մեր պետությունը քանդելն էր: Ես ողջ կյանքում պայքարել եմ անարդարության դեմ, շարունակելու եմ նույնն անել: Հասնելու ենք մեր երկրի ազատագրմանը»:

Նույն շարքից