Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Քաղաքացիներն էսպես անցել և պատվաստվել են․ Իշխանությունը որոշել է, որ կորոնավիրուսի դեմ կարելի է պատվաստել փողոցում

analitik.am

 

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց, որ երեկվա դրությամբ 5800-ից ավել քաղաքացիներ պատավաստվել են։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որտեղ կարող են քաղաքացիները պատվաստվել, Ավանեսյանն ասաց․ «Անկախ կցագրված վայրից՝ կարող եք մոտենալ ձեր նախընտրած պոլիկլինիկա և պատաստվել։

Այսօրվանից գործում են նաև շարժական կետեր Հյուսիսային պողոտայում, երկու մոլերում, այնտեղ կարող եք ուղղակի մոտենալ և պատվաստվել։

Նշեմ, որ այսօր արդեն Հյուսիսային պողոտայում առաջին մի քանի ժամվա ընթացքում 20 քաղաքացիներ էսպես անցել և պատվաստվել են»։

 Ավանեսյանի այս հայտարարությունից հետո « COVID-19 Հայաստան»․ Փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանն իր ՖԲ էջում գրառում կատարեց՝ նշելով, որ անպատասխանատու գործելաոճ է հենց փողոցում պատվաստել մարդկանց նոր պատվաստանյութով․ «Առողջապահության ԺՊ նախարարն ասում է, թե կան պատվաստումների շրջիկ կետեր, մարդիկ կարող են գնալ և տեղում պատվաստվել։

Հիմա հարց, դուք հասկանո՞ւմ եք, որ գործ ունեք նոր պատվաստանյութերի հետ, ինչը նշանակում է, որ մարդը չի կարող փողոցում քայլել ու որոշել, որ ուզում է պատվաստվել, մտնել շրջիկ կետ ու պատվաստվել՝ առանց հանձնելու գոնե արյան անալիզ, առանց խորհրդակցելու իր բժշկի հետ։

Անգամ վատ երազում հնարավոր չէր լինի պատկերացնել իշխանության այս տիպի անփույթ, փնթի ու անպատասխանատու գործելաոճ»։

Ստացվում է, որ քաղաքացիները կարող են հենց փողոցում պատվաստվել։

 

Նույն շարքից