Տեսանյութեր Քաղաքականություն 

Միայն այս տարի Պուտինն ու Փաշինյանը երկու անգամ հանդիպել են, ունեցել են 8 հեռախոսազրույց. Սերգեյ Լավրով

analitik.am

 

Այսօր կայացած բանակցությունների ժամանակ մենք արձանագրել ենք, որ մեր երկրների միջև ակտիվ զարգանում է քաղաքական երկխոսությունը, առաջին հերթին բարձր մակարդակով: Այս մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը նշեց, որ միայն այս տարի Փաշինյանն ու Պուտինը երկու հանդիպում են ունեցել, եղել է 8 հեռախոսազրույց, երկու անգամ հանդիպել են կառավարությունների ղեկավարները, ակտիվ համագործակցություն կա համապատասխան նախարարությունների ու հաստատությունների միջև:

Նա խոսել է նաև միջխորհրդարանական համագործակցության մասին՝ հիշեցնելով, որ ՌԴ պետդումայի պատվիրակությունն ապրիլի 24-ին եղել է Երևանում, իսկ մայիսի 26-28-ին Մոսկվա է մեկնելու ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:

Առաջիկա ամիսներին մի շարք հայկական պատվիրակություններ կլինեն Ռուսաստանում:

Նույն շարքից