Հասարակություն 

Ավտոմեքենան 12 մետր բարձրությունից ընկել է ու հայտնվել շինության համար փորվող փոսի մեջ․ մանրամասներ

analitik.am

 

 

Այսօր՝ մայիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններում Վիլիս մակնիշի ավտոմեքենան Սարալանջի ճանապարհից դեպի Տերյան փողոց ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել  Տերյան փողոցում կատարվող շինարարության համար որպես անվտանգության պատ տեղադրված  թիթեղյա պարսպին և մոտ 12 մետր բարձրությունից ընկել ու հայտնվել շինության համար փորվող փոսի մեջ՝ ապառաժ քարերի վրա:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը:

Վարորդին առաջինը օգնության են հասել նշված վայրում շինարարական աշխատանքներ կատարողները, ովքեր մինչև շտապօգնության  ժամանումը տեղում բուժօգնություն են ցուցաբերել վիրավորին:

Նույն շարքից