Քաղաքականություն 

Ոչ ոք չի կարող մեզնից գողանալ մեր հաղթանակները՝ դրանք ձեռք են բերվել արյամբ․Գևորգյան

analitik.am

 

Արմեն Գևորգյանը տելեգրամյան էջում գրել է․

«Սիրելի բարեկամներ, այսօր Հաղթանակի և խաղաղության տոնն է: Շնորհավորում եմ բոլորին այս պայծառ և հավերժ տոնի առթիվ:

Բոլոր հաղթանակները պատմական նշանակություն ունեն, բայց առաջին հերթին օգնում են մեզ չկորցնել հավատը ինքներս մեր հանդեպ: Ոչ ոք չի կարող մեզնից գողանալ մեր հաղթանակները՝ դրանք ձեռք են բերվել արյամբ, հավատքով և անձնազոհությամբ։

Մաղթում եմ, որ 2021 թ. Մայիսի 9-ը նոր հույսի և վերածննդի սկիզբը լինի, այն հույսի, որը նենգորեն գողացան մեզանից 2018-ի մայիսին: Մեզնից գողացել են հույսը, բայց ոչ՝ հաղթանակը։ Եվ մենք այդ հույսը անպայման վերականգնելու ենք։

Հայաստանը՝ հաղթանակ է:
Հայաստանը՝ խաղաղություն և արժանապատվություն է»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից