Քաղաքականություն 

Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի. Քայլերթից հետո նա մոտեցել է վետերաններին ու ազատամարտիկներին

analitik.am

 

Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օրենսդիր ու գործադիր մարմնի անդամների ուղեկցությամբ այցելել է  «Հաղթանակ» զբոսայգի:

Վարչապետի աշխատակազմից  հայտնում են, որ ՀՀ բարձրագույն ղեկավարությունը ծաղիկներ է դրել Անհայտ զինվորի հուշարձանին ու հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման պայքարում զոհված հերոսների հիշատակին:

Այնուհետև տեղի է ունեցել տոնական քայլերթ, որից հետո Նիկոլ Փաշինյանը մոտեցել է «Հաղթանակ» զբոսայգի ժամանած վետերաններին ու ազատամարտիկներին՝ շնորհավորել նրանց տոնական օրվա առթիվ  և մաղթել առողջություն:

Նույն շարքից