Հասարակություն 

Թիվ 31 երթուղայինում հրդեհ է բռնկվել. ավտոմեքենան վերածվել է մոխրակույտի․Shamshyan.com/լուսանկարներ/

analitik.am

 

Մայիսի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Shamshyan.com -ը հայտնում է, որ ժամը 13:50-ի սահմաններում Կոմիտասի պողոտայում ՝ Կոմիտասի շուկայի դիմաց, տրասնպորտային կանգառի հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել թիվ 31 երթուղին սպասարկող ГАЗель-ում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, վարորդը ճիշտ կոմնորոշվելով, արագ էվակուացրել է ГАЗель-ում գտնվող ուղևորներին, ապա վտանգելով իր կյանքը, փակել է գազաբալոնն ու սահմանազատել տարածքը և կարճ ժամանակում ժամանած հրշեջները մարել են կրակը: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Նույն շարքից