Իրավական 

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալը և վարչական շրջանի գլխավոր մասնագետը ձերբակալվել են

analitik.am

 

Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանը և վարչական շրջանի գլխավոր մասնագետ Արման Դավոյանը ձերբակալվել են։

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Արևիկ Խաչատրյանn նշեց, որ Ազիզյանը ձերբակալվել է 309-րդ հոդվածի 2-րդ մասով,  իսկ Արման Դավոյանը՝ 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված արարք կատարելու կասկածանքով։

Միջադեպից հետո թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ իրեն մոտ 15 հոգով ծեծի են ենթարկել, ըստ որում՝ գլխավոր դերակատարները եղել են Դավոյանն ու Ազիզյանը։

 

Նույն շարքից