Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայի իշխանությունն ու ընդդիմությունը իրար մեղադրում են մաֆիայի հետ կապված լինելու մեջ

analitik.am

 

Թուրքիայի իշխանություններն ու գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) միջև շարունակում են փոխադարձ մեղադրանքները մաֆիայի հետ կապված լինելու մեջ:

Մշտապես իրար բազմապիսի մեղադրանքներ ուղղող CHP-ն ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (AKP-ԱԶԿ) ներկայացնող կառավարության անդամների միջև մաֆիայի թեմայով մեղադրանքները սկսել էր այն բանից հետո, երբ CHP-ի ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն իշխանություններին մեղադրել էր մաֆիայի պարագլուխներին հովանավորելու մեջ: Որպես իր ասածի ապացույց Քըլըչդարօղլուն պնդել էր, որ իշխանությունները լավ իմացել են Թուրքիայում հայտնի մաֆիայի պարագլուխ Սեդաթ Փեքերի հանցագործությունների մասին, սակայն վերջինիս համար երկրից հեռանալու հնարավորություն են ստեղծել, ապա նոր հետախուզում հայտարարել:

Այս պնդմանն ի պատասխան՝ Թուրքիայի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուն հայտարարել է, որ ընդդիմության առաջնորդը զրպարտում է իրենց ու CHP-ին անվանել է քաղաքական մաֆիա:

Դրանից հետո Քըլըչդարօղլուն կուսակցական կոմիտեի նիստում ասել է, որ Թուրքիան կառավարվում է եռակողմ դաշինքի կողմից, որի անդամներն են կառավարող AKP-ն, դրա խորհրդարանական դաշնակից «Ազգայնական շարժում» կուսակցությունը (MHP-ԱՇԿ) և մաֆիան:

«Թուրքիան կառավարվում է այս եռանկյունու կողմից: Երեքի հատման կետում էլ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն է»,- ասել է Քըլըչդարօղլուն:

ermenihaber

 

Նույն շարքից