Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Տղաս զգում էր, որ մեզ անտերության են մատնել, ասում էր՝ սա ավտոմատի կռիվ չէ․ Արցախյան երրորդ պատերազմի մասնակից, զոհված հերոսի հայր /Տեսանյութ/

analitik.am

 

Ես ոնց պետք է վերաբերվեմ այդ հարցին, եթե հենց առաջին օրն, առանց որևէ բան իմանալու, թե ինչ պատերազմի եմ գնում, բնազդով գնացել եմ որպես հայ զավակ, նույնը տղաս։ Ինչ վերաբերում է նրան, թե ինչ են արել իշխանությունները, եթե կարելի է նրանց այդպես կոչել, ես կասեի՝ ոչինչ։ Ինչ արել, արել են զինվորները, հնարավորինս, այնտեղ ով եղել է տղաներից, մենք ոչ մի ետ նահանջի հրաման չենք ուզել կատարել։ Այս մասին «Տիկ Տակի»-ի եթերում ասել է Արցախյան երրորդ պատերազմի մասնակից, Արցախյան երրորդ պատերազմում զոհված Արտյոմ Միքայելյանի հայրը՝ Տիգրան Միքայելյանը, խոսելով իշխանությունների կողմից կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման մասին։

Պարոն Միքայելյանը նշել է, որ իշխանությունները ոչ մի բան չեն արել․ «Երևի ինչ մտածել են, դա էլ արել են»,-ասել է նա։

Ավելին՝ տեսանյութում

Նույն շարքից