Միջազգային 

ՀԱՊԿ-ն խորհրդակցություններ կանցկացնի հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ. ՀԱՊԿ մամուլի քարտուղար

analitik.am

 

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությանը հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ տեղեկացրել է պաշտոնական ուղերձով, որն ուղարկվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին: Առաջիկա օրերին խորհրդակցություններ կանցկացվեն Սյունիքի մարզում տիրող իրավիճակի վերաբերյալ, ուրբաթ օրը ՏԱՍՍ-ին ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:

«Հայկական կողմը ՀԱՊԿ քարտուղարությանը տեղեկացրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ - Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին ուղղված ուղերձով: Ներկայումս մշակվում է խորհրդակցությունների անցկացման հարցը: Ակնկալվում է, որ խորհրդատվությունները տեղի կունենան առաջիկա օրերին»,- ասել է նա:

Զայնետդինովը նշել է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը օրվա ընթացքում մի քանի բանակցություններ է վարել Հայաստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչների հետ: «Այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը քննարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի եւ Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդդին Մուհրիդինի հետ»,- ասել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը:

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  •  
  •  
  •  
  •  
    2
    Shares

Նույն շարքից