Միջազգային Քաղաքականություն 

Վրաստանը մտադիր է անօդաչու թռչող սարքեր արտադրել

analitik.am

 

Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեն հայտարարել է, որ Վրաստանը մտադիր է անօդաչու թռրող սարքեր գնել, ինչպես նաև դրանց արտադրության համար հնարավորություններ ստեղծել: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

«Պաշտապանության ուժերի մարտունակությունը բարձրացնելու նպատակով նախատեսվում է ձեռք բերել անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև ավելացնել արտադրական հզորություններ:

Մասնավորապես, ի պաշտպանություն 2030 Պաշտպանության ուժերի, բանակցություններ են տարվում ՆԱՏՕ-ի երկրների հետ՝ տեխնիկական մանրամասները ճշտելու համար:

Այս ուղղությամբ որակ և համարժեք մատակարարում ապահովելու համար կարևոր է սկսել տեղական արտադրությունը և դրա հետագա զարգացումը»,-ասել է Բուրճուլաձեն:

 

Նույն շարքից