Քաղաքականություն 

Ալիևը ոչ մի բանում մեղավոր չէ՞. Իմքայլական պատգամավոր

analitik.am

 

Երբ թշնամին քո դեմ թշնամական գործողություն է իրականուցնում, և դու դրա արդյունքում մեղադրում ես ոչ թե թշնամուն, այլ՝ քո կառավարությանը, դու թուլացնում ես քո իսկ ներքին դիմադրողականությունը: Խորհրդարանում արտահերթ նիստի ժամանակ հայտարարել է իմքայլական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի խոսքերով, ադրբեջանցու աչքերին չկան օրինակ Միքայել Մելքումյան, Ռուբեն Ռուբինյան, չկա ուղղակի. «Սյունիքը, Գեղարքունիքը հավասարապես և՛ Ռուբեն Ռուբինյանի, և՛ Միքայել Մելքումյանի հայրենիքն են: Ապօրինի ներխուժում է տեղի ունեցել և՛ Ռուբեն Ռուբինյանի, և՛ Միքայել Մելքումյանի հայրենիք, որը նույնն է»:

Պատգամավորի խոսքերով արտաքին որևէ ագրեսիայի դեպքում ներքին քաղաքականությունը պետք է մեռնի այդ ժամանակահատվածում:

Իմքայլականի համար նաև հարցական է, թե ինչու են իրենց մեղադրում Արցախի կորստի և այլնի մեջ. «Բա, լավ, Ալիևը ոչ մի բանում մեղավոր չէ՞, Ադրբեջանում ոչ մի բանում մեղավոր չէ: Սա՞ եզրահանգումը»:

Նույն շարքից