Հասարակություն 

ՈՄԱ լեռնահրաձգային գումարտակի տղաները մեկնել են Սյունիք և այժմ մեր բանակի կողքին են

analitik.am

 

ՈՄԱ լեռնահրաձգային գումարտակի մեր եղբայրները մեկնեցին Սյունիք և այժմ մեր բանակի կողքին են: Կլինենք տեղում՝ մեր բանակին և երկրին հնարավորինս օգնելու պատրաստակամությամբ: Այսպես է աշխատում #ԱզգԲանակ մոդելը։

Մեզ համար կենսականորեն կարևոր է Հայաստանի և Սփյուռքի պատրաստված քաղաքացիներից պահեստային բանակ ստեղծելը, ինչպես նաև, նախ սահմանամերձ բնակավայրերի, ապա նաև՝ ամբողջ երկրի բնակչությանը պատրաստելը և զինելը:

Ձեր ֆինանսական աջակցությունը Հայաստանն ավելի ուժեղ է դարձնում, ինչի շնորհիվ էլ մեր՝ համաշխարհային ահաբեկչության դեմ պայքարը առավել վստահ կլինի:

ՈՄԱ/VOMA-Ողջ Մնալու Արվեստ

Նույն շարքից