Հասարակություն 

Ռոգոզինը շնորհավորել է Չինաստանին Մարսի վրա հաջող վայրէջքի կապակցությամբ

analitik.am

 

«Ռոսկոսմոս»-ի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը շնորհավորել է Չինաստանին Մարսի վրա «Տյանվեն» անօդաչու ավիատիեզերական սարքի բարեհաջող վայրէջքի կապակցությամբ: Այս մասին նա գրել է տելեգրամի իր ալիքում

Այդպիսով Չինաստանը դարձել է երկրորդ երկիրը՝ Միացյալ Նահանգներից հետո, որը վայրէջք է կատարել Կարմիր մոլորակի վրա:

Ռոգոզինը նշել է նաև, որ հաջորդ տարի Կարմիր մոլորակ կուղարկվի ռուս-եվրոպական «Էքզոմարս» առաքելությունը:

Ռոսկոսմոսի ղեկավարը հաստատել է Տիեզերքում հետազոտությունների համատեղ խթանման համար միջազգային համագործակցությունն ամրապնդելու մտադրությունը:

 

 

Նույն շարքից