Իրավական 

Կարելի է եզրակացնել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ. Իրավապաշտպանն ահազանգում է

analitik.am

 

Հնչեցնում եմ ահազանգ.

Տեղեկացա, որ երեկ խուլիգանության տարօրինակ կասկածով ձերբակալվել է ազատամարտիկ Արթուր Եպիսկոպոսյանը (Մոնախ)՝ իրենց կամավորական ջոկատին Սյունիքի պաշտպանության նպատակով զենք տրամադրելու պահանջով ճանապարհ փակելու համար։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև Արթուր Եպիսկոպոսյանի խիստ քննադատական դիրքորոշումը ՀՀ-ում դեռևս քաղաքական իշխանություն ունեցող ուժի նկատմամբ՝ կարելի է եզրակացնել, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ։

Տեղեկացա նաև այն մասին, որ Ա.Եպիսկոպոսյանը հայտարարել է հացադուլ և ջրադուլ։

Հայտնում եմ պատրաստակամությունս ցույց տալ անհրաժեշտ իրավապաշտպանական աջակցություն Արթուր Եպիսկոպոսյանի պաշտպանական թիմին։

Ռուբեն Մելիքյան

Նույն շարքից