Հասարակություն 

ԱԻՆ փրկարարները ձեռք են բերել զինվորական հմտություններ

analitik.am

 

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը և ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի ռեկտոր Խաչատուր Խաչատրյանը մայիսի 14-ին հրաձգային դասակների հրամանատարների վերապատրաստման դասընթացներն ավարտած փրկարարներին հավաստագրեր են հանձնել: Արարողությունը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում:

Համագործակցության մեկնարկը տրվել էր երկու գերատեսչությունների ղեկավարների միջև անցած տարեվերջին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն:

ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատների հրամանատարների և քաղաքացիական պաշտպանության վարչության 15 հոգիանոց սպայակազմը մայիսի 3-14-ը պաշտպանության նախարարության ուսումնական հաստատությունում մասնակցել է մարտավարության, կրակային պատրաստության ռազմական տեղագրության և այլ պարապմունքների:

Արմեն Փամբուխչյանը վստահեցրել է, որ դասընթացները շարունակական են լինելու:

«Այս աշնանը նախատեսվում է ևս 3 դասընթացի անցկացում: Բացի այդ, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի և ռազմական համալսարանի միջև մշակվում է համագործակցության ընդարձակ ծրագիր, որի մանրամասները կներկայացվեն ավելի ուշ»,-ընդգծել է նախարարի տեղակալի պաշտոնակատարը:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից