Հասարակություն 

Ամասիայում եկեղեցի կկառուցվի

analitik.am

 

Հայաստանի հյուսիսում՝ սահմանամերձ Ամասիայում կառուցվում է եկեղեցի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, եկեղեցին տարածաշրջանում կլինի եզակի:

Տարիներ շարունակ, բացառությամբ Բանդիվանի, նախկին Ամասիայի  տարածաշրջանի գյուղերում եկեղեցիներին փոխարինել են մատուռներն ու սրբատեղիները: Հենց Ամասիայում որպես աղոթատեղի  ծառայել է կենցաղ-կոմբինատի նախկին շենքը, որի մի հատվածն անկախության տարիներին տրվել է Շիրակի թեմին։

Ամասիայում եկեղեցի կառուցելու նախաձեռնությամբ հանդես է եկել Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը, ով  նշել է, որ  ամեն ինչ անելու է, որ մեկ տարվա ընթացքում եկեղեցին պատրաստ լինի։

«Ես պետք է խոստովանեմ, որ չգիտեի, որ Ամասիայի տարածաշրջանում եկեղեցի չկա և տեսնելով այն տարածքը, որտեղ մարդիկ իրենց աղոթքն անում են, որոշեցինք հենց այստեղ եկեղեցի կառուցել, որպես Հայաստանի ամենահյուսիսային կետ՝ ցույց տալով նաև Հայաստանի հյուսիսի և հարավի միասնականությունը»,- նշեց Վահե Հակոբյանը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից