Տեսանյութեր Քաղաքականություն 

Արմեն Սարգսյանը փայ ունի ադրբեջանական նավթում, նա փախած է, Հայաստան չի վերադառնալու. ՀՀ նախկին վարչապետ

analitik.am

 

Հայաստանի տարածքային ամբողջականության պատասխանատուն՝ նախագահը, փախած է, Մոսկվայում նստած գործեր է բռնում: Այնտեղ իրեն հյուր են եկել իր տղաները, գնում է Վրաստան, գործեր է դզում, հետո գնում է Մոսկվա, չի գալու Մոսկվայից: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հրանտ Բագրատյանը:

«Ռուսները չեն հասկանում, թե ՀՀ նախագահը 15-20 օր այնտեղ ինչ է անում: Ընդ որում, Սահմանադրության համաձայն, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը Նիկոլը չէ նախագահն է:

Ավելին՝ այս օրերին հայտարարություն է անում նախագահի աշխատակազմը, ոչ թե ինքը, քանի որ նա ադրբեջանական նավթում փայ ունի, ինքն էր, որ թույլ չտվեց նավթամուղը խփենք ու վերջացնենք պատերազմը:

Մենք գործ ունենք կատարյալ դավաճանության հետ»,-ասաց նա՝ նշելով, որ թշնամին Սիսիանի սահմանին չէ, Երևանում է:

Նույն շարքից