Քաղաքականություն 

Ռոբերտ Քոչարյանը կարող է զրկվել իր պաշտոնից

analitik.am

 

«Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի կազմում կարող են ընդգրկվել Արդյունաբերողների ու գործարարների ռուսական միության նախագահ Ալեքսանդր Շոխինը և «Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ԳՀԻ-ի ղեկավար Յարոսլավ Կուզմինովը: Տեղեկությունը հայտնում են ռուսական լրատվական գործակալությունները՝ հղում անելով կորպորացիային։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիան:

Նշվում է, որ նրանք առաջադրվել են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու ԲՖԿ-ի նախկին ղեկավար Անդրեյ Դուբովսկու փոխարեն:

ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի ընտրության հարցը կքննարկվի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովում, որը տեղի կունենա հունիսի վերջին հեռավար տարբերակով:

Քոչարյանը 2009 թվականից «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի կազմում է, նա անկախ տնօրեն է՝ Ռուսաստանի բանկի ու Մոսկվայի բորսայի սահմանած չափանիշներին համապատասխան։ Քոչարյանը «Սիստեմա» ԲՖԿ-ի տնօրենների խորհրդի նշանակումների, պարգևների ու կորպորատիվ կառավարման կոմիտեի նախագահն է, ռազմավարության կոմիտեի ու էթիկայի և ներքին վերահսկողության կոմիտեի անդամ:

Չի բացառվում, որ Հայաստանի նախկին նախագահի` ԲՖԿ-ի տնօրենների նոր կազմում չընդգրկվելը կապված է առաջիկա արտահերթ ընտրություններին մասնակցելու մտադրության հետ։

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից