Հասարակություն Տեսանյութեր 

Բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից և բռնկվել /Տեսանյութ/

analitik.am

 

ԱՄՆ Այովա նահանգի Սիբլի քաղաքի մոտակայքում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից և բռնկվել: Արտակարգ դեպքը տեղի է ունեցել կամրջի փլուզման պատճառով: Դեպքի վայրից տեսանյութեր են հայտնվել սոցիալական ցանցերում, որտեղ երևում է, թե ինչպես է երկինք բարձրանում հսկայական ծուխը:

Դատելով կադրերից՝ առնվազն երկու տասնյակ վագոն է դուրս եկել ռելսերից: Ներկայումս տարածքում աշխատում են փրկարարների և վտանգավոր քիմիական նյութերի մասնագետները: Միաժամանակ հայտարարվել է տարհանման մասին՝ 8 կիլոմետր շառավղով:

Տեղի լրատվամիջոցները գրում են, որ գնացքում պարարտանյութեր ու ամոնիումի նիտրատ է եղել, որոնք, բացի գյուղատնտեսական նպատակներից, օգտագործվում են պայթուցիկ նյութեր պատրաստելու համար: Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել:

Նույն շարքից