«Ատլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը չի կարողացել զսպել էմոցիաները Լա Լիգայի 38-րդ տուրում «Վալյադոլիդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2: 1): Այս ամառ մադրիդյան ակումբին միացած 34-ամյա ֆուտբոլիստն արտասվել է:
Սուարեսը խփել է 21 գնդակ և դարձել «Ատլետիկոյի» լավագույն ռմբարկուն այս մրցաշրջանում: Հաղթանակից հետո տված հարցազրույցում, հիշելով «Բարսելոնայից» իր հեռանալը, նա խոստովանել է. «Անցյյալ ամառ, ես նվաստացում ապրեցի։ «Բարսելոնան» ինձ չի գնահատել, իսկ «Ատլետիկոն» իմ առջև դռներ բացեց։ Միշտ շնորհակալ կլինեմ ակումբին։ Շատ ծանր շրջան էր»,-ասել է նա:
Lagrimas de campeón. 😍
¡Eres enorme, @LuisSuarez9! ❤#LaLigaSantander #HayQueVivirla pic.twitter.com/UahLY14K73
— LaLiga (@LaLiga) May 22, 2021