Բարի օր Հասարակություն Տեսանյութեր 

Դոլմամա ռեստորանը չի քանդվի. Կառավարությունը որոշում ընդունեց

analitik.am

 

Դոլմամա ռեստորանի շենքը չի քանդվի: Այսօր կառավարության նիստում որոշում կայացվեց, որի համաձայն ռեստորանի ու հարակից շենքերի մասով փոփոխություն է կատարվում: Խոսքը մասնավորապես վերաբերում է դրանք հանրային գերակա շահ ճանաչելու որոշմանը:

Հիշեցնենք՝ ամիսներ առաջ վերոնշյալ ռեստորանի սեփականատերն ահազանգում էր, որ ցանկանում են քանդել իր ռեստորանը: Դրանից հետո սոցկայքի օգտատերերը քննարկումների ժամանակ նաև հիշեցին, որ վերջինս Հայաստանում իշխանափոխության ժամանակ ակտիվորեն աջակցել է Նիկոլ Փաշինյանին:

Նույն շարքից