Տեսանյութեր Քաղաքականություն 

Արմեն Աշոտյանն ապացույցներ ներկայացրեց, որ Նիկոլ Փաշինյանն անբարոյական է

analitik.am

 

Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ Արցախի կարգավիճակի հարց գոյություն չի ունեցել, տարածքների հանձնման խնդիր է եղել: Նա անբարոյական ստեր է տարածում, Նիկոլ, դու անբարոյական ես և դրա մասին վկայում են ոչ միայն իմ սուբյեկտիվ և օբյեկտիվ ընկալումներն ու գիտելիքները, այլ նաև այս երկու թուղթը: Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արմեն Աշոտյանը՝ ցույց տալով թղթերը:

Թղթերը վերաբերում են ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Պոպովի պատասխանին, որը վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հոդվածին, որն իր հերթին վերաբերում էր 44-օրյա պատերազմին:

Աշոտյանն ասաց, որ նյութը հասանելի է ՌԴ ԱԳՆ կայքում. «Այս էջերի վրա գրված է եղել բանակցային ժառանգության մասին՝ հանձնվում է 5 շրջան, ստացվում է Արցախի միջանկյալ կարգավիճակ:

Երկրորդ փուլում պետք է հանձնվեին մյուս երկու շրջանները, ինչը պետք է կապնվեր Արցախի կարգավիճակի որոշման հետ»:

«Ինչքան ապուշ ու անբարոյական պետք է լինես, որ ժողովրդին հիմարի տեղ դնես»,-հավելեց նա՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը խաբել է ու կերել երեխաների գլուխը:

Նույն շարքից