Քաղաքականություն 

Տեղերից փոխանցում են, որ որոշ շտաբների մոտ անգամ 24-ժամյա հսկողություն է սահմանված. «Փաստ»

analitik.am

 

«Փաստ» թերթը գրում է. «Քարոզարշավի այս թեժ օրերին բավական ակտիվ ու ծանրաբեռնված են աշխատում հատկապես իրավապահ մարմինների աշխատակիցները։ Մեր ունեցած հավաստի տեղեկություններով՝ նրանք այս օրերին խոշորացույցով հետևում և փորձում են ֆիքսել ընդդիմադիր կուսակցությունների և դաշինքների շտաբային ընդհանուր շարժը՝ ընդհուպ նրանց հետ առնչվող մեքենաների համարանիշները։ Թերթի աղբյուրները տեղերից փոխանցում են, որ որոշ շտաբների մոտ անգամ 24-ժամյա հսկողություն է սահմանված։

Առանձնակի ուշադրություն է դարձվում նաև ընդդիմադիր թեկնածուների հետ տեղի ունեցող հանրահավաքներին, փորձում են արձանագրել և քաղաքական ղեկավարությանը փոխանցել ընդդիմադիր ակտիվ սեկտորի ներկայացուցիչների տվյալները։ Մենք տեղեկատվություն ունենք նաև, որ նման «հետազոտություններ» իրականացնողները, որպեսզի «չվառվեն» (բայց մեծամասամբ չի ստացվում), երբեմն վարձում են «տաքսի» և այդ մեքենաների միջից նկարում իրենց հետաքրքրողը»

 

Նույն շարքից