Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի ևս 150 միլիոն դոլար «անվտանգության ամրապնդման համար»

analitik.am

 

ԱՄՆ-ը ևս 150 միլիոն դոլար կհատկացնի Ուկրաինային՝ «անվտանգության ամրապնդման» համար: Այս մասին հայտարարել է Պենտագոնի խոսնակ Ջոն Կյորբին:

«Այսօր Պենտագոնը հայտարարել է 150 միլիոն ԱՄՆ դոլարի օգնության նոր փաթեթ Ուկրաինայի անվտանգության ամրապնդման համար»,-ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պաշտպանության նախարարության խոսնակը:

Պենտագոնում նշել են, որ նոր տրանշը պայմանավորված է «2021 թվականին պաշտպանական բարեփոխումներ անցկացնելու հարցում» Ուկրաինայի առաջընթացով:

 

 

Նույն շարքից