Միջազգային Քաղաքականություն 

Երբ կհանդիպեն Զելենսկին ու Բայդենը

analitik.am

 

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ծրագրում է պաշտոնական այց կատարել ԱՄՆ և հուլիսի վերջին հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ: Այս մասին «Ուկրաինա 24» հեռուստաալիքի եթերում ասել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան:

«Ուկրաինայի նախագահի պաշտոնական այցը ծրագրված է հուլիսի վերջին»,-ասել է Կուլեբան:

Նախարարի խոսքերով, բացի Բայդենի հետ բանակցություններից, Ուկրաինայի ղեկավարը մտադիր է անցկացնել մի շարք այլ հանդիպումներ: Ուկրաինան նախատեսում է մեծ պատվիրակություն ուղարկել ԱՄՆ, որի կազմում կլինի նաև Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը:

Կուլեբան հստակեցրել է, որ աշխատանքներ են տարվում այցի ծրագրի հիմնական կետերի շուրջ:

 

Նույն շարքից