Հասարակություն 

Ձայնի փոփոխությունը կարող է վկայել քաղցկեղի առկայության մասին

analitik.am

 

Ձայնի հետ կապված խնդիրները երբեմն կարող են վկայել քաղցկեղի մասին: Այս մասին Express տաբլոիդին ասել է բրիտանացի բժիշկ Ժան-Պիեռ Ժինոնը:

Եթե անհասկանալի պատճառներով ձեր ձայնը խռպոտ է դառնում, այս ախտանիշը կարող է վկայել վահանաձև գեղձի քաղցկեղի մասին: Ավելին, չպետք է անտեսել այս ազդանշանը. Եթե խռպոտությունը պահպանվում է երեք շաբաթվա ընթացքում, պետք է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ:

Այնուամենայնիվ, բժիշկը նշել է, որ ձայնի փոփոխությանը կարող են նպաստել նաև սովորական վիրուսները: Ժինոնը խորհուրդ է տվել ուշադրություն դարձնել այնպիսի ախտանիշների, ինչպիսիք են կոկորդի շրջանում այտուցվածությունը, կուլ տալու դժվարությունը, շնչառության դժվարությունը: Դրանցից յուրաքանչյուրը կարող է ցույց տալ վահանաձև գեղձի քաղցկեղի առկայությունը:

 

Նույն շարքից