Քաղաքականություն 

Սորոսականները զանգվածորեն լցվում են դպրոցական խորհուրդներ՝ փոխքաղաքապետի ձեռամբ

analitik.am

 

Վերջին շրջանում, երբ ողջ հանրապետությունը զբաղված է բացառապես ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններով, որով էլ պայմանավորված է կյանքի բոլոր ոլորտների, այդ թվում՝ կրթության բարեփոխումները, ուշագրավ է հատկապես Երևանի քաղաքապետի տեղակալ, հայտնի ապազգային Գայանե Մելքոմ-Մելքոմյանի գործելաոճը։ Այս մասին գրում է Yerkir.am-ը։

«Կանխազգալով Նիկոլի հայրենավաճառ իշխանության գահավիժումը՝ Գ․ Մելքոմ-Մելքոմյանն այս օրերին իր ողջ ցանկություններն ու ճաշակն է օգտագործում՝ դպրոցների կառավարման խորհուրդների կազմը շուտափույթ կազմաքանդելու և դրանք իրեն ցանկալի անձանց կազմով համալրելու համար։ Ընդ որում՝ դա անում է ուսումնական բնագավառին վերաբերող այնպիսի կարևորություն ներկայացնող խնդրի հարցում, ինչպիսին դպրոցների կառավարման խորհուրդների կազմերի ընտրությունն է:

Դպրոցներին առաջարկվող կառավարման խորհուրդների կազմերի ընտրության գործընթացն ամբողջովին հենց ինքն է ղեկավարում՝ համարելով իր բացառիկ լիազորությունը և հաշվի չի առնում նույնիսկ նախորդ խորհուրդների կազմերի աշխատանքային հարուստ փորձն ու հմտությունները»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից